«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2002-05-31 | #101, 2002-06-01 | #102, 2002-06-04


ԱԼԻԵՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՉԻ ՎՍՏԱՀԻ ՈՐԴՈՒՆ

ԲԱՔՈՒ, 3 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։ Ադրբեջանում քննարկվում են ավագ Ալիեւից կրտսեր Ալիեւին իշխանության փոխանցման տարբերակները։ Այդ խնդիրը դիտարկվում է Ղարաբաղյան կարգավորման տեսանկյունից։ Որոշ մեկնաբանների կարծիքով, Ղարաբաղի հարցում զիջումների դիմաց նախագահ Ալիեւը կարող է պահանջել միջազգային կառույցներից աչք փակել սահմանադրական որոշ խախտումների վրա ու ճանաչել իր որդու իշխանությունը։ Ըստ Բաքվի մեկնաբանների, նախագահը չի ցանկանում իր որդուն թողնել Ղարաբաղյան կարգավորումը, քանի որ անփորձ Իլհամին ընդդիմությունը կարող է կոտրել։ Հետեւաբար նախագահը պատրաստվում է ծախել Ղարաբաղը, որը, ըստ մեկնաբանների, ձեռնտու է նաեւ Ալիեւի կոռումպացված վարչակարգի անդամներին, քանզի միայն այդ միջոցով հնարավոր է պահել իշխանության լծակներըՙ եկամուտները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4