«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2002-05-31 | #101, 2002-06-01 | #102, 2002-06-04


ՎԱՉԵ ԱՐՔ. ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ԼԻՆԵԼ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եկող տարի իր պաշտոնից հեռանալու է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը։ Ըստ «Լոս Անջելես թայմս» թերթի, 71-ամյա Հովսեփյանը հայտնել է, որ իր այդ մտադրության մասին ինքը տեղեկացրել է Ամենայն Հայոց կաթողիկոսին դեռ մեկ տարի առաջ։ Արեւմտյան թեմը ընդգրկում է ամերիկյան 13 նահանգներ, որտեղ, ըստ եկեղեցական աղբյուրների, եկեղեցի է այցելում ավելի քան կես միլիոն հայ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4