«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2002-05-31 | #101, 2002-06-01 | #102, 2002-06-04


ՄՈՍԿՎԱՅԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿԲԱՑՎԻ ՀՈՒԼԻՍԻ ՍԿԶԲԻՆ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիսի սկզբին Մոսկվայի Համառուսաստանյան կետրոնական ցուցահանդեսային համալիրում այցելուների առջեւ դռները կբացի հայկական կենտրոնը։ Ըստ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի, վարձակալված 1800 քմ տարածքում տեղակայված տաղավարներում կներկայացվեն կոնյակ, գինի, ժամացույցներ, ոսկերչական իրեր արտադրող, կոշիկի, կարի եւ այլ ընկերությունների արտադրանքը։ Նրա խոսքերով, ներկայացվելիք ոլորտներն, անկասկած, ունեն Հայաստանում զարգացման հեռանկար, ինչի նախադրյալներն ստեղծում են որակյալ աշխատուժը եւ գիտական միտքը։ Կ. Ճշմարիտյանի հավաստմամբ, հայկական տաղավարները կտեղաբաշխվեն ցուցահանդեսային համալիրի հենց կենտրոնում գտնվող շքեղ շենքում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4