«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2002-05-31 | #101, 2002-06-01 | #102, 2002-06-04


ՄԵԿՆԱՐԿՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ

Մոսկվայում մեկնարկած շախմատի Գրան պրիի երկրորդ մրցաշարում անհաջող հանդես եկան Ռաֆայել Վահանյանն ու Վլադիմիր Հակոբյանը։ Վահանյանը 1/16 եզրափակիչում զիջեց ԱՄՆ ներկայացնող Ալեքսանդր Օնիշչուկին։ Առաջին պարտիան ավարտվեց հայ շախմատիստի օգտին, երկրորդում Օնիշչուկը ռեւանշի հասավ։ Լրացուցիչ մրցախաղում Օնիշչուկը հաղթեց 1,5¬0,5 հաշվով։ Հակոբյանին հաջողվեց հաղթահարել առաջին արգելքը։ Նա համառ պայքարում, 5 պարտիայից բաղկացած մրցամարտում պարտության մատնեց մոլդովացի Վիորել Բոլոգանին (3¬2)։ Ցավոք, 1/8 եզրափակիչում Հակոբյանն էլ անհաջողության մատնվեցՙ պարտվելով 15-ամյա Թեյմուր Ռաջաբովին (1,5¬2,5)։ Ճիշտ է, Հակոբյանն, ի տարբերություն Վահանյանի, շարունակելու է պայքարը 8¬16-րդ տեղերի համար։ Իսկ գլխավոր մրցանակի համար պայքարը շարունակում են Ալեքսանդր Բելյավսկին, որը հաղթեց Ռուսլան Պոնոմարյովին (2¬0), Իլյա Սմիրինը (Դրեեւինՙ 2¬0), Վասիլի Իվանչուկը (Էմիլ Սուտովսկունՙ 1,5¬0,5), Եվգենի Բարեեւը (Օնիշչուկինՙ 2¬0), Ալեքսանդր Խալիֆմանը (Ռուստամ Կասիմջանովինՙ 1,5¬0,5), Ալեքսանդր Գրիշչուկը (Հուդիթ Պոլգարինՙ 3¬2), եւ Գարրի Կասպարովը (Ժոյել Լոթյեինՙ 2¬0)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4