«Անուշ-7» ՍՊԸ Հայաստանում առաջիններից է, որ սկսել է զբաղվել չրի արտադրությամբ։ Տնօրեն Ռուդոլֆ Հունանյանը կարեւորում է ոչ միայն արտադրանքի որակը, այլեւ ապրանքային տեսքը։ Իսկ միջազգային շուկա մտնելու համար արտադրանքը պետք է փաթեթավորվի անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներով, որոնք ունենալու համար ֆինանսական մեծ միջոցներ կամ ներդրումներ են հարկավոր։ «Անուշ-7»¬ի արտադրանքը ներկայացվել է միջազգային 17 ցուցահանդեսներում, արժանացել բազմաթիվ խրախուսանքների։ Ի դեպ, միջազգային շուկայում հայկական ապրանքատեսակների նկատմամբ գնողունակություն ապահովելու նպատակով որոշ երկրներ (15 երկիր), այդ թվում ԱՄՆ-ը, Կանադան, ազատված են մաքսային վճարներից։ Ցավոք, հայ գործարարներից քչերը գիտեն այս մասին։
Չնայած «Անուշ-7»¬ի մասնագետները մշակել են չրի արտադրության յուրօրինակ տեխնոլոգիա, սակայն դեռեւս հնարավոր չէ կազմակերպել զանգվածային արտադրությունՙ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Ռուդոլֆ Հունանյանի կարծիքով, առանց ներդրումների Հայաստանում դժվար է որեւէ առաջընթաց ունենալ։
ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ