«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2002-06-05 | #104, 2002-06-06 | #105, 2002-06-07


ԱԼԵՔՍԱՆԴՐ ՏԿԱՉՈՎ. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՐՏԱՔՍՎԵՆ

ԿՐԱՍՆՈԴԱՐ, 6 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Կրասնոդարի երկրամասի իշխանությունների դիրքորոշումը միգրացիոն քաղաքականության բնագավառում քննարկվել է Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի հետ Դաշնության խորհրդի աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում, որը կայացել է Կրասնոդարում հունիսի 5-ին։ Ինչպես գրում է Ռուսաստանի Հարավի «Երկրամաս» հայկական թերթը, նահանգապետը սպառիչ պատասխաններ է տվել հյուրերի բոլոր հարցերին, ընդգծելով, որ Կուբանի ղեկավարությունը միգրացիոն գործընթացների կարգավորման հարցում առաջնորդվում է միայն օրինական մեթոդներով։ «Որ մեզ մոտ մինչ օրս քարվանսարա է, ոչ մեկին ձեռք չի տալիս։ Մենք ելնում ենք նրանից, որ, բոլոր օրինական կանոնների համաձայն, այն անձինք, ովքեր խախտում են գրանցման կարգը, օտարերկրյա քաղաքացիներ են։ Նշանակում է, բնականաբար, որ նրանք պետք է արտաքսվեն», հայտարարել է Ալեքսանդր Տկաչովը։ Նահանգապետը նաեւ ընդգծել է, որ երկրամասային ղեկավարության հիմնական ջանքերը ուղղված են նրան, որպեսզի առավելագույնս թափանցիկ դարձնեն միգրացիոն հոսքերը Կուբանում։

Իրենց հերթին, Դաշնության խորհրդի աշխատանքային խմբի անդամները, որոնք այսօր գտնվում են Կուբանում, նախապես մանրակրկիտ ուսումնասիրել են ինչպես տարածաշրջանի իրական վիճակը, այնպես էլ միգրացիայի հարցերի վերաբերյալ երկրամասային բոլոր օրենսդրական ակտերը։ Պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Կազակովի կարծիքով, միգրացիոն գործընթացների կարգավորումը երկրամասում տեղի է ունենում «հանգիստ եւ երկրամասային իշխանությունների սեւեռուն վերահսկողության պայմաններում»։ Իր ելույթում նա ընդգծել է, որ ուրախ է երկրամասային իշխանությունների հաջողություններով եւ ցանկանում է, որպեսզի այդ հաջողությունները լինեն էլ ավելի մեծ, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկրամասում տիրի բարիդրացիության, նորմալ եւ կայուն կյանքի մթնոլորտ։ Ըստ Ալեքսանդր Կազակովի, Դաշնության խորհրդի աշխատանքային խումբը ելնում է նրանից, որ երկրամասի վարչակազմը վերահսկում է իրադրությունը եւ այդ պատճառով էլ «ինչ-որ հրդեհ մարելու» անհրաժեշտություն չկա։

Հանդիպման վերջում Դաշնության խորհրդի պատվիրակության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը միգրացիոն քաղաքականություն վարելու իրավական ակտերի կարիք ունի, եւ ներկայիս ուղեւորության գլխավոր նպատակն է Կուբանի օրինակով ամուր հիմք նախապատրաստել օրենքների ստեղծման համար, որոնք կկարողանային ճշգրիտ նկարագրել միգրացիոն գործընթացների կարգավորմանն ուղղված գործողությունները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4