«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2002-06-05 | #104, 2002-06-06 | #105, 2002-06-07


ՇՎԵԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ

ՍՏՈԿՀՈԼՄ, 6 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հունիսի 5-ին Շվեդիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծՙ պահանջելով Եվրամիությանը կոչ անել Թուրքիային եւ Ադրբեջանին ապաշրջափակել Հայաստանը։ Այս մասին մասնավորապես հաղորդում է «Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական կոմիտեն» (նախկինում Հայ ազգային կոմիտե)։ Օրինագիծը, որի նախաձեռնողն է Շվեդիայի խորհրդարանի հայազգի անդամ Մուրադ Արթինը, սահմանում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ՀՀ շրջափակումը կառուցողական չէ եւ հիմնավորված չէ միջազգային օրենքներով։ Օրինագիծը նախապես արժանացել էր խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի հավանությանը։ Վերջինիս ներկայացուցիչները հայտարարել էին, որ Եվրամիության անդամակցության ձգտող Թուրքիան ներգրավված է անօրինական եւ ռազմատենչ բռնարգելքի մեջ։ Օրինագծով Թուրքիայից պահանջվում է հարգել միջազգային օրենքները եւ կոչ անում Ադրբեջանին ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4