«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2002-06-05 | #104, 2002-06-06 | #105, 2002-06-07


ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Թուրքիան կարող է միջազգային իրավական լուրջ խնդիրների առաջ կանգնել, եթե հունիսի 24-ից հետո փորձի խախտել Կիպրոսի օդային տարածքը, հաղորդում է Նիկոսիայից մեր թղթակից Ջորջ Տեր¬Բարթողը։ «Այդ թվականից սկսած անվտանգ օդագնացության «Եվրակոնտրոլ» եվրոպական կազմակերպությունը, ըստ Բրյուսելի լավատեղյակ աղբյուրների», գրում է Տեր¬Բարթողը, ստանձնելու է Կիպրոսի օդային տարածքի համընդհանուր հսկողությունը եւ իրավունք է ձեռք բերելու դատական գործ հարուցել Թուրքիայի դեմ, եթե վերջինս առանց թույլտվության օգտագործի կղզու գրավյալ հյուսիսային մասը»։

Մեջբերելով այս հատվածը «Սայփրս մեյլ» անգլիատառ օրաթերթից, մեր թղթակիցն ավելացնում է, որ «Եվրակոնտրոլը» հիմնադրվել է 1960 թ.-ինՙ համայն Եվրոպայում օդագնացության համընդհանուր հսկողության մթնոլորտ ստեղծելու նպատակով, եւ 1968 թ.-ից ի վեր անվտանգ օդագնացության երաշխավորված ծառայություն է մատուցել 30 եվրոպական երկրների։ Թուրքիան համաեվրոպական համաձայնության այդ 30 երկրներից մեկը լինելով, բնականաբար պետք է ենթարկվի ընդհանուրի որոշած դրույթներին։ Կիպրոսի օդային տարածքի ամեն մի խախտում առիթ է տալու պատասխանատվության կանչել Թուրքիային եվրոպական բարձրագույն դատական ատյաններում։ Իսկ պատասխանատվության կանչելու իրավունք ունենալու են ինչպես «Եվրակոնտրոլը», այնպես էլ Կիպրոսի կառավարությունը եւ նույնիսկ կիպրական օդային իշխանությունները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4