«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2002-06-05 | #104, 2002-06-06 | #105, 2002-06-07


ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

ԲԱՔՈՒ, 6 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ԱՄՆ-ը մտադիր է իր ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ իրականացնել չորս ուղղություններով։ Այս մասին Բաքվի «525» թերթին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոս Վիլսոնը։ Ըստ նրա, այդ բնագավառում Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի համագործակցության ասպեկտները քննարկվել են Բաքվում Միացյալ Նահանգների զինվորական պատվիրակության մարտին կատարած այցի ժամանակ։ Այն կզարգանա ծովային եւ օդային սահմանների անվտանգության ապահովման, խաղաղարարական ուժերի համագործակցության, ինչպես նաեւ Ադրբեջանի սպաներին անգլերենի ուսուցման բնագավառում։ Ըստ Բաքվում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի, բոլոր այդ հարցերի համար իր երկրի կառավարությունը մտադիր է հատկացնել 4 մլն. դոլար, այդ թվում սպաներին անգլերենի ուսուցման համարՙ 750 հազար դոլար։ «Այդ ամենը չի հուշում, որ մենք մտադիր ենք մեր ռազմակայանները տեղակայել Ադրբեջանում, այստեղ առկա է սոսկ երկու պետությունների ռազմական համագործակցության զարգացում», նշել է դեսպանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4