«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2002-06-05 | #104, 2002-06-06 | #105, 2002-06-07


ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ԿԱՍՊԱՐՈՎԻՆ

Մոսկվայում վերջնագիծը հատեց շախմատի Գրան պրիի երկրորդ փուլի մրցաշարը։ Եզրափակիչում գլխավոր մրցանակը վիճարկեցին Գարրի Կասպարովն ու Թեյմուր Ռաջաբովը։ Առաջին պարտիայում սպիտակներով խաղացող Կասպարովը 25-րդ քայլին հաղթեց իր պատանի մրցակցին։ Երկրորդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի։ Այսպիսով, Կասպարովն առաջին անգամ մասնակցելով Գրան պրիի խաղարկությանը, դարձավ մրցաշարի հաղթող։ 3¬4-րդ տեղերի համար պայքարում Խալիֆմանը 1,5¬0,5 հաշվով պարտության մատնեց Բելյավսկուն։ Գրիշչուկը լրացուցիչ մրցախաղում հաղթելով Իվանչուկին (2,5¬1,5), գրավեց 5-րդ տեղը։ 7¬8-րդ տեղերի համար պայքարն ավարտվեց Իլյա Սմիրինի հաղթանակով, որը պարտության մատնեց Եվգենի Բարեեւին (3¬2)։ Վլադիմիր Հակոբյանն այս անգամ պարտվեց Կասիմջանովից (0,5¬1,5) եւ բավարարվեց 10-րդ տեղով։ Հաջորդ տեղերում են Պոնոմարյովը, Պոլգարը, Օնիշչուկը, Դրեեւը, Լոթյեն եւ Սուտովսկին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4