«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2002-06-06 | #105, 2002-06-07 | #106, 2002-06-08


ՄԿՐՏՉՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ Է

Բուլղարիայի Վառնա քաղաքում ավարտին է մոտենում կանանց շախմատի Եվրոպայի 3-րդ առաջնությունը։ Վերջնագծից 2 տուր առաջ միանձնյա առաջատարը բուլղարուհի Ստեֆանովան է, որը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր։ 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է ռուսաստանցի միջազգային գրոսմայստեր Եկատերինա Կովալեւսկայան (7 միավոր)։ Երեւանցի միջազգային գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 6,5 միավորով Ալիսա Գալյամովայի, Նադեժդա Կոսինցեւայի, Սվետլանա Պրուդնիկովայի եւ Նինո Խուրցիձեի հետ բաժանում է 3-7-րդ տեղերը։ Մկրտչյանից բացի, առաջնության 114 մասնակիցների թվում են եւս 5 հայ շախմատիստուհիներՙ Էլինա Դանիելյանը (5,5 միավոր), Լիլիթ Գալոյանը (5), Գոհար Հլղաթյանը (4,5), Նարինե Գասպարյանը (4,5) եւ Նաիրա Մովսիսյանը (4)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4