ԼԻՍԱԲՈՆ, 10 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։ Պորտուգալիայի արտգործնախարար Անտոնիո Մարտինս Դակրուզը Լիսաբոնում ասել է, թե հունիսի ընթացքում Լիսաբոնում հավաքվելու են Մինսկի խմբի համանախագահները, իսկ հունիսի 27-ին ինքըՙ Դակրուզը, որը այժմ նաեւ ԵԱՀԿ գործող նախագահն է, մեկնելու է Մոսկվաՙ Ռուսաստանի ղեկավարության հետ Ղարաբաղի հարցը քննարկելու նպատակով։