«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2002-06-07 | #106, 2002-06-08 | #107, 2002-06-11


ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՊԱՏԺԻ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԱՆԿԱՐԱ, 10 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարել է, որ մարդկանց առեւանգման գործընթացում Թուրքիան օգտագործվում է որպես տարանցիկ պետություն։ 89 պետությունների առնչությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում նշվել է, որ «Թուրքիան մարդկանց առեւանգումը կանխելու համար անհրաժեշտ նվազագույն միջոցառումներ չի ձեռնարկում եւ այս ուղղությամբ ջանքեր չի գործադրում»։ Ըստ ամերիկյան կողմի, Թուրքիայում մինչեւ օրս ընդունված չէ մարդկանց առեւանգման մասին օրենք։ Այն գտնվում է մշակման փուլում։

Թուրքիայի հետ նույն խմբի մեջ են մտնում նաեւ Ռուսաստանը, Հունաստանը, Սաուդյան Արաբիան, Աֆղանստանը, Բելառուսը, Սուդանը, Իրանը, Հայաստանը եւ ընդհանուր առմամբ այլ 23 երկրներ։ Ըստ զեկուցագրի, 2003 թ.-ից սկսած այս պետությունների հանդեպ մարդասիրական եւ առեւտրային բնույթ չկրող ամերիկյան օգնությունը կսահմանափակվի։ Միացյալ Նահանգները նաեւ աշխատանք են տանելու Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից նշված պետություններին տրվող օժանդակությունը սահմանափակելու ուղղությամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4