«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2002-06-07 | #106, 2002-06-08 | #107, 2002-06-11


ՍՏԱՎՐՈՊՈԼԻ ՊԵՏԴՈՒՄԱՆ ԸՆԴԴԵՄ ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐԳԱՂԹՈՂՆԵՐԻ

ՍՏԱՎՐՈՊՈԼ, 10 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ստավրոպոլի երկրամասի պետդուման առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է երկրամասային օրենք «Անօրինական միգրացիայի կանխմանն ուղղված միջոցառումների մասին»։ Ինչպես գրում է Ռուսաստանի հարավի «Երկրամաս» թերթը, երկրամասային օրենքի 8-րդ հոդվածը քննարկման ժամանակ հարուցել է երկրամասի դատախազության եւ արդարադատության մարմինների բողոքները։ Հոդվածում, մասնավորապես, ասվում է. «Բնակելի տան, բնակարանի, այլ անշարժ գույքի ձեռք բերումը ՌԴ քաղաքացու, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից բավարար հիմք չէ տվյալ տարածքում բնակության նպատակով նրա գտնվելու օրինականությունը ճանաչելու համար»։ Սակայն, պատգամավորներին հաջողվել է համոզել վերահսկիչ մարմիններին իրենց ձեւակերպման օրինականության մեջ։ Խոսքն իբր օրենքում վերաբերում է կացարանի ձեռք բերմանը այն անձանց կողմից, որոնք երկրամասի տարածքում գտնվում են անօրինական ձեւով, այսինքն անլեգալ միգրանտների։ Այդպիսիք, ստավրոպոլյան խորհրդարանականների կարծիքով, դառնում են բոլոր նրանք, ովքեր երկրամասի տարածքում են գտնվում տասը օրից ավելի եւ չեն գրանցվում ՌԴ կառավարության 1995 թվականի հուլիսի 17-ի թիվ 713 որոշման համաձայն։ Թերթը նշում է նաեւ, որ մինչ տվյալ օրենքի քննարկումը Ստավրոպոլի երկրամասի պետդումայի պատգամավորները եղել են Կրասնոդարում, որտեղ երկրամասի օրենսդիր ժողովի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ընդօրինակել են միգրացիայի դեմ պայքարի տեղի օրենսդրական փորձը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4