Հունիսի 8-ին տեղի ունեցան Սպիտակի քաղաքապետի ընտրությունները։ 9629 ընտրողից քվեարկությանը մասնակցեցին 6769-ը։ Վանիկ Ասատրյանի օգտին քվեարկել են 2895, Մկրտիչ Լամբարյանի օգտինՙ 1978 եւ Համլետ Սարդարյանի օգտինՙ 1406 ընտրող։ Նախնական ամփոփումից պարզվել է, որ ընտրությունների ընթացքում ընդամենը երկու անճշտություն է գրանցվել։ Լոռու մարզային ընտրական հանձնաժողովը հունիսի 10-ի նիստում հաստատեց Վանիկ Ասատրյանիՙ Սպիտակի համայնքի ղեկավար ընտրվելու փաստը։
Մ. ՄԻԿՈՅԱՆ