Հունիսի 9-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ։ Նախնական տվյալներով, ընտրություններում հաղթեց ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի Հրազդանի տարածքային կենտրոնի տնօրեն Արամ Դանիելյանը, որն իր անմիջական մրցակցից ավելի է հավաքել մոտ 1200 ձայն։ Հիշեցնենք, որ ՀՌԱԿ-ն ընտրություններում պաշտպանում էր Ս. Դանիելյանի թեկնածությունը։