Լրացավ «Գոլոս Արմենիի» թերթի տասը տարին։ Միշտ սկզբունքային, հասարակական հնչեղության հարցեր բարձրացնող, պետության եւ ժողովրդի շահերով ապրող թերթն անցնող 10 տարիներին մամուլի մեր բազմագույն ընտանիքում ձեւավորեց միայն իրե՛ն բնորոշ դիմագիծըՙ այդ ընթացքում հաղթահարելով բազմաթիվՙ երեւակայելի եւ աներեւակայելի խոչընդոտներ։
Շնորհավորում ենք հարգելի գործընկերներին առաջին կլոր հոբելյանի կապակցությամբ։ Բազում հաջողություններ թերթի ղեկավարությանն ու անձնակազմին։ Ընթերցողների նորանոր բազմություններ ենք ցանկանում «Գոլոս Արմենիի»-ին։
«Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր տիկին Ֆլորա Նախշքարյանի հետ հարցազրույցը կարդացեք մեր առաջիկա համարներից մեկում։