Մշակույթի հայկական ֆոնդի հերթական նիստը տեղի ունեցավ Ցեղասպանության թանգարանում։ Ինչպես հայտնի է, Մեծ եղեռնի 87-րդ տարելիցի առթիվ այս տարի թանգարանում բացվել էր սփյուռքահայ նշանավոր գեղանկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերճյան) ցուցահանդեսըՙ նվիրված Հայկական ցեղասպանությանը։ Մշակույթի ֆոնդի անդամները հուզումով դիտեցին մեծ արվեստագետի նկարները։ Այնուհետեւ Ցեղասպանության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանի առանձնասենյակում շարունակվեց հավաքույթը։
ՆԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ