«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2002-06-07 | #106, 2002-06-08 | #107, 2002-06-11


ԱԴԱՄՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒՏԸ

Ֆրանսիայում ուսումնամարզական հավաք անցկացրած ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ ընթացիկ մրցաշրջանում առաջին ընկերական խաղում 2¬0 հաշվով հաղթեց Անդորրայի հավաքականին։ Հաշիվը 8-րդ րոպեին գլխի հարվածով բացեց Արմեն Շահգելդյանը, 81-րդ րոպեին փոխարինման մտած Արման Քարամյանը 2-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Այդ խաղում ՀՀ հավաքականի դարպասը պաշտպանում էր բուլղարահայ Արմանդո Համբարձումյանը։ Լեգեոներներից խաղին մասնակցեցին նաեւ Անդրեյ Մովսիսյանն ու Ալբերտ Սարգսյանը։ Նշենք, որ դա Անդորրայի հավաքականի հետ 3-րդ հանդիպումն էր։ Նախորդ երկուսը կայացել են ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում եւ ավարտվել մեր հավաքականի հաղթանակներով (3¬1, 3¬0)։ Հաճելի է, որ Անդրանիկ Ադամյանն իր նորամուտը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշեց հաղթանակով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4