Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի հանդիպումներից հետո առաջատարի դերը ստանձնեց «Սպարտակը»։ Չնայած «Արցախի» նկատմամբ տարած հաղթանակին, սպարտակցիների խաղը ոչ մի տպավորություն չթողեց։ Ֆուտբոլիստները գործում էին բազում սխալներով, չկար հստակ մտածված կոմբինացիոն խաղ։ Առանց այն էլ ցածր խաղամակարդակով հայկական թիմերի խաղերն աշխարհի առաջնության հանդիպումների ֆոնի վրա ընդհանրապես չեն նայվում։ Տուրի կենտրոնականՙ «Փյունիկ»-«Զվարթնոց», ինչպես նաեւ «Շիրակ»-«Կոտայք» խաղերը հետաձգվել են, քանի որ փյունիկցիների եւ շիրակցիների մի խումբ ֆուտբոլիստներ ազգային հավաքականի կազմում գտնվում էին Ֆրանսիայում։
Խաղերի արձանագրություններից
«Արարատ»-«Դինամո»ՙ 3¬1 (2¬0)
1¬0ՙ Էդգար Սաֆարյան (14), 2¬0ՙ Ալբերտ Աճեմյան (45), 2¬1ՙ Արտյոմ Ադամյան (49), 3¬1ՙ Ալբերտ Աճեմյան (62)։
«Սպարտակ»-«Արցախ»ՙ 2¬0 (1¬0)
Անդրանիկ Զանազանյան (43ՙ 11 մ), Հայկ Հակոբյան (66)։
«Միկա»-«Լեռնագործ»ՙ 2¬0 (0¬0)
Անդրեյ Բուլանով (48), Էդիկ Մանուչարյան (86)։
«Լոռի»-«Բանանց»ՙ 0¬1 (0¬0)
Գագիկ Սիմոնյան (55)։
Մրցաշարային աղյուսակ
- Խ - Հ - Ո - Պ - Գ - Մ
1. Սպարտակ - 4 - 4 - 0 - 0 - 6¬0 - 12
2. Փյունիկ - 3 - 3 - 0 - 0 - 14¬1 - 9
3. Շիրակ - 3 - 3 - 0 - 0 - 11¬1 - 9
4. Արարատ - 4 - 2 - 1 - 1 - 6¬4 - 7
5. Զվարթնոց - 3 - 2 - 0 - 1 - 9¬2 - 6
6. Բանանց - 4 - 2 - 0 - 2 - 4¬4 - 6
7. Միկա - 4 - 2 - 0 - 2 - 3¬4 - 6
8. Արցախ - 4 - 1 - 1 - 2 - 3¬9 - 4
9. Դինամո - 4 - 1 - 0 - 3 - 5¬13 - 3
10. Լեռնագ. 4 - 0 - 2 - 2 3¬7 - 2
11. Կոտայք - 3 - 0 - 0 - 3 - 1¬6 - 0
12. Լոռի - 4 - 0 - 0 - 4 - 0¬14 - 0
Ռմբարկուները
Արման Քարամյան («Փյունիկ») - 6
Արամ Հակոբյան («Սպարտակ») - 3
Արմեն Սանամյան («Զվարթն.») - 3