Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունում գերազանց հանդես եկավ երեւանցի միջազգային գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, որը մրցաշարի 114 մասնակիցների մեջ գրավեց 2-րդ տեղնՙ արժանանալով մայրցամաքի փոխչեմպիոնի տիտղոսին։ Լիլիթը վերջնագծից երկու տուր առաջ 6,5 միավորով 3¬7-րդ տեղերն էր բաժանում։ Ավարտական երկու պարտիաներում էլ հաղթանակ տոնելով, Մկրտչյանը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ ճանաչվեց 2-րդը։ Իսկ Եվրոպայի չեմպիոն դարձավ բուլղարուհի Անտունետա Ստեֆանովան (9 միավոր)։ 3-րդ մրցանակակիր դարձավ ռուսաստանցի Ալիսա Գալյամովան (8 միավոր), որը գործակիցների աղյուսակով գերազանցեց նույնքան միավոր վաստակած Պենգ Ցաոգինին։ Նշենք, որ Լիլիթը բացի արծաթե մեդալից, նաեւ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց։ Հայաստանի մյուս շախմատիստուհիների ցուցանիշներն այսպիսին են. Էլինա Դանիելյանՙ 7 միավոր (15-րդ տեղ), Լիլիթ Գալոյանՙ 6 (46-րդ տեղ), Գոհար Հլղաթյանՙ 5,5 (57-րդ տեղ), Նաիրա Մովսիսյանՙ 5 (70-րդ տեղ), Նարինե Գասպարյանՙ 5 (78-րդ տեղ)։