Հունիսի 11-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնիին, տեղեկացնում է պաշտպանության նախարարության լրատվության եւ քարոզչության վարչության հաղորդագրությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Դեսպան Քոլեյնին Սերժ Սարգսյանին փոխանցել է Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար պարոն Ռոուհանիի հրավերն Իրան այցելելու վերաբերյալ։ Հրավերը շնորհակալությամբ է ընդունվել։