«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2002-06-08 | #107, 2002-06-11 | #108, 2002-06-12


ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՆՈՐՈՇ Է

ԲԱՔՈՒ, 10 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Մոսկվայի դիրքորոշումը մշտապես հանգել է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտությանը», Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո լրագրողներին հայտնել է նախագահ Հեյդար Ալիեւը։ Ըստ նրա, Պուտինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի իրադրության փոփոխության հեռանկարները Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ սկզբունքորեն նոր բնույթի փոխհարաբերությունների հասնելու լույսի ներքո։ Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ հակամարտության կողմերը մեկ տարի առաջ չափազանց մոտ էին կարգավորմանը, եւ Հայաստանը պատրաստ է մոտ ժամանակներս ընդունել խնդրի կարգավորմանն ուղղված միջոցներ, Ալիեւը նշել է, որ չի կարելի ամեն մի նման արտահայտության մեծ նշանակություն տալ։ Ըստ նրա, կարգավորման հարցում լուրջ քայլ անելու Հայաստանի պատրաստակամությունը ցույց կտա նախագահների հաջորդ հանդիպումը, որի անցկացման ժամկետը դեռեւս հայտնի չէ։ Ադրբեջանի նախագահը կարեւորել է եւ Սանկտ Պետերբուրգում ավելի քան 200-հազարանոց ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը։ Ռուսական տարածաշրջաններում ադրբեջանցիների սպանության փաստերի առնչությամբ Ալիեւը գտնում է, որ այդ բոլոր միջադեպերը սովորական հանցագործություններ են եւ անսովոր ոչինչ չկա։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4