ՍՏԱՄԲՈՒԼ, 10 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հունիսի վերջին Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը կայցելի Իրան։ Իրանի նախագահ Խաթամիի հետ նա քննարկելու է երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վերջերս երկու երկրները հայտարարել են, որ իրենց հարաբերությունները սկսել են բարելավվել։