«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2002-06-08 | #107, 2002-06-11 | #108, 2002-06-12


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԻՊՐՈՍԸ ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ՉՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՋՐԵՐԸ

ՆԻԿՈՍԻԱ, 11 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Երկուշաբթի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության խորհրդարանը հաստատել է իր տարածքային ջրերը 5-ից 18 կմ ընդլայնելու վերաբերյալ կարգը։ Հունական Կիպրոսի իշխանությունները «Ռոյթեր» գործակալությանը հայտարարել են, որ այդ որոշումը սադրիչ է եւ կարող է բարդացնել խաղաղ բանակցությունները թուրքական Կիպրոսի առաջնորդ Ռաուֆ Դենքթաշի եւ Կիպրոսի նախագահ Գլավքոս Քլերիդիսի միջեւ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4