«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2002-06-08 | #107, 2002-06-11 | #108, 2002-06-12


ԿՎԻՃԱՐԿԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Այսօր Բաթումում մեկնարկում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական 3-րդ առաջնությունը։ Շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարում կխաղացվի 13 տուր։ Չեմպիոնը հայտնի կդառնա հունիսի 27-ին։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 50 հազար դոլար է, որը կբաժանվի լավագույն արդյունքի հասած 30 մասնակիցների միջեւ։ Եվրոպայի չեմպիոնը կստանա 10 հազար դոլար, 2-րդ մրցանակակիրըՙ 7 հազար, 3-րդըՙ 5 հազար։

Չեմպիոնի կոչման համար մրցավեճի կբռնվեն 115 շախմատիստներ։ Նրանց թվում են նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչներըՙ Աշոտ Անաստասյանը, Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը, Լեւոն Արոնյանը, Արսեն Եղիազարյանը, Գաբրիել Սարգսյանը, Արա Մինասյանը, Արթուր Չիբուխչյանը եւ Վարդան Դանիելյանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4