«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2002-06-12 | #109, 2002-06-13 | #110, 2002-06-14


ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ԹԲԻԼԻՍԻ, 13 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի եւ մի շարք նախարարությունների փորձագետների խումբն այսօր ուղեւորվել է Մոսկվա։ Ինչպես «Փրայմ նյուսին» հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ջեմալ Գախոկիձեն, սկսվել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներիՙ հոկտեմբերին նշանակված հանդիպման նախապատրաստումը։ Ըստ Գախոկիձեի, այդ համաժողովի ընթացքում, որն անցկացվելու է Վրաստանում, կքննարկվեն տարածաշրջանի համար հրատապ բազմաթիվ խնդիրներ, ընդսմին շեշտը կդրվի չորս պետությունների տնտեսական անվտանգության հարցերի վրա։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4