«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2002-06-12 | #109, 2002-06-13 | #110, 2002-06-14


ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵՑ ԻՏԱԼԻԱ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 13-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն աշխատանքային այցով մեկնեց Իտալիա։ Ըստ ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչության, նախարար Օսկանյանը հանդիպումներ կունենա Իտալիայի ԱԳ փոխնախարար Մ. Բոնիվերի, Իտալիայի խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Գ. Սելվայի, Իտալիայի նախկին վարչապետ, ցմահ սենատոր Ջ. Անդրեոտիի եւ Արտասահմանում իտալական ներդրումների ռիսկերի ապահովագրման գործակալության /SACE/ գլխավոր տնօրեն Ջ. Տելլինիի հետ։ Այցի շրջանակներում կստորագրվի «ՀՀ եւ ԻՀ կառավարությունների միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4