«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2002-06-12 | #109, 2002-06-13 | #110, 2002-06-14


ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ԲԱՔՎՈՒՄ

ԲԱՔՈՒ, 13 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մի քանի օր շարունակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումներ ունենալուց հետո, ըստ ադրբեջանական «525-րդ» թերթի, երեկ առավոտյան Բաքվից Լոնդոն է մեկնել Հայաստանի նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։ Թերթը նշում է, որ մի շարք առաջատար ադրբեջանցի հասարակական-քաղաքական գործիչների հետ հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվել են «տեսականորեն» ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու տարբերակները։ Հիմք ընդունելով Լիպարիտյանի անսպասելի այցը Բաքու, թերթը ենթադրում է, որ հայկական իշխանություններն այսպիսով «մեծապես շահագրգռված են» հակամարտության շուտափույթ լուծմամբ։

«Թուրան» գործակալության հաղորդմամբ, ամերիկյան համալսարաններից մեկի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը փաստեր է հավաքում հայ-ադրբեջանական հակամարտության մասին իր նոր գրքի համար։ Անցյալ այցելության ժամանակ (երեք տարի առաջ) Ժիրայր Լիպարիտյանին ընդունել էր Հեյդար Ալիեւը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4