«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2002-06-12 | #109, 2002-06-13 | #110, 2002-06-14


ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԵՑ ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀՈՎՀ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

Չորեքշաբթի ուշ երեկոյան, ժամը 9-ի մոտակայքում, Երեւան-Աշտարակ ավտոմայրուղու 5-րդ կմ-ում ավտովթարի է ենթարկվել հայտնի գործարար, «Արարատ» հյուրանոցի սեփականատեր Հովհաննես Հայրապետյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենան։ Շուրջ 2 ժամ հետո նա մահացել է հիվանդանոցում։ Նրա հետ մեքենայում եղել է 22 տարեկան մի ուղեւոր, որն ստացել է մարմնական վնասվածքներ։

Վթարի հետ կապված մանրամասները դեռեւս ճշտվում են, թեեւ, ըստ նախնական տվյալների, Հովհ. Հայրապետյանը փորձել է վազանց կատարել, դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել ավտոբուսին։ Ավտոբուսի ուղեւորները վնասվածքներ չեն ստացել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4