«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2002-06-12 | #109, 2002-06-13 | #110, 2002-06-14


ՉԵԽԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԻ ՀԱՆՑԱԽՈՒՄԲ, ՈՐԸ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԻ ԷՐ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔ

ՊՐԱՀԱ, 13 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեխիայի ոստիկանությունը հունիսի 12-ին հայտարարել է, որ ձերբակալել է արեւմտյան երկրներ մարդկանց անօրինական փոխադրումներ կազմակերպող եւ իրականացնող հանցախմբի անդամներին։ Ըստ «Ազատության», այդ անօրինական փոխադրվողները հիմնականում հայեր են եղել։ ՉՏԿ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հանցախմբին հետեւել են շուրջ մեկ տարի։ Խմբի ընդհանուր առմամբ 10 հոգուց երկուսը արտասահմանցիներ են. նրանցից մեկը կազմակերպում էր հայերի մուտքը Չեխիա, ապա այնտեղից փոխադրում արեւմտյան երկրներ, մասնավորապեսՙ Ավստրիա կամ Գերմանիա։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4