«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2002-06-12 | #109, 2002-06-13 | #110, 2002-06-14


ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ըստ Բուդապեշտի Հայ ազգային ինքնավարություն միության նախագահ Ալեքս Ավանեսյանի, Բուդապեշտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շուտով հիմնադրվելու է կրթական ու մշակութային հարցերով զբաղվող հայկական երիտասարդական կենտրոն, որը հնարավորություն կտա հունգարահայ երեխաներին գալ Հայաստան, ուսանել, ծանոթանալ հայոց դարավոր մշակույթին, նաեւ հակառակըՙ այդ կենտրոնի նախաձեռնությամբ հայ ուսանողները կգնան Հունգարիայում սովորելու։

Միության նախագահի խոսքերով, իրենց կազմակերպության հիմնական նպատակն է պահպանել հունգարահայերի լեզուն, մշակույթը, համայնքն ընդհանրապես, մինչդեռ այսօրվա վիճակով երկրի հայ համայնքի եւ Հայաստանի միջեւ մշակութային կապերը շատ թույլ են զարգացած կամ գրեթե չկան։-


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4