«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2002-06-12 | #109, 2002-06-13 | #110, 2002-06-14


ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել առաջարկել հանրապետության նախագահին հունիսի 18-ին, ժամը 12-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան։ Արդեն մի քանի առաջարկներ եղել են օրակարգում ընդգրկվելիք օրինագծերի հետ կապված։ ՀՀ կառավարության կողմից արտահերթ նստաշրջան ներկայացվող օրինագծերը դեռեւս ամբողջացման կարիք ունեն եւ ամբողջական օրակարգը հայտնի կդառնա նստաշրջանի օրը, երբ կլինի նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համապատասխան հրամանագիրը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4