«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2002-06-12 | #109, 2002-06-13 | #110, 2002-06-14


ԵՐԿՐՈՐԴ ԱՐԳԵԼՔԸ ՉՀԱՂԹԱՀԱՐՎԵՑ

Սարգիս Սարգսյանը հաղթանակով սկսեց Լոնդոնում մեկնարկած թենիսի խոշոր մրցաշարըՙ պարտության մատնելով ավստրիացի Յուլիան Նոուլին (7։6, 6։1)։ Սակայն հաջորդ փուլում Սարգիսը պարտություն կրեց եւ դուրս մնաց հետագա պայքարից։ Իր հայրենակցի կրած պարտության համար վրեժխնդիր եղավ ավստրիացի Արթուրսը, որը հայ թենիսիստին հաղթեց 6։2, 6։3 հաշվով։ Առայժմ մրցաշարում անակնկալներ չեն գրանցվել։ Առաջին համարի տակ հանդես եկող ավստրալացի Լլեյթոն Հյուիթը հեշտությամբ հաղթելով ամերիկացի Մարդի Ֆիշին (7։5, 6։3), մտավ 3-րդ փուլ։ Թիմ Հենմանին էլ դժվարություն չէր ներկայացնում Գոդվինի նկատմամբ հաղթանակ տոնելը։ Իսկ ահա շվեդ Թոմաս Էնկվիստը չկարողացավ հաղթահարել ամերիկացի Ռասսելի դիմադրությունը։ Պայքարը շարունակում են նաեւ Շալկենը, Շպադեան, Մարտինը, Ֆերեյրան, Կուչերան, Ռոխուսը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4