«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2002-06-13 | #110, 2002-06-14 | #111, 2002-06-15


ԹՈՒՐՔ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԲԱՔՎՈՒՄ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտգործնախարարության մի պաշտոնյա Բաքու է ժամանել գաղտնի բանակցությունների։ Ըստ ադրբեջանական «Էխո» թերթի, բանակցությունների առարկան թուրքական եւ ադրբեջանական կողմերի գործողությունների համաձայնեցումն է Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հունիսի 25-ին Ստամբուլում սպասվելիք հանդիպումից առաջ։

Ըստ «Ազատության», սա այն պաշտոնյան է, որի մասին «Թրքիշ դեյլի նյուսը» գրել էր, թե եվրոպական քաղաքներից մեկում մինչեւ հունիսի 17-ը գաղտնի բանակցություններ է վարելու Հայաստանի արտգործնախարարության պաշտոնյայի հետՙ նախապատրաստելու Օսկանյան-Ջեմ հանդիպումը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4