«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2002-06-13 | #110, 2002-06-14 | #111, 2002-06-15


ՀՐԱԺԵՇՏ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒՀՈՒՆ

Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հրաժեշտի երեկո էր։ Դիվանագիտական կորպուսի եւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները հրաժեշտ տվեցին վերջին 4 տարիներին Հայաստանում ծառայած ամենահամակրելի օտարերկրյա դիվանագետներից մեկինՙ Հունաստանի դեսպանության նախարար խորհրդական տիկին Էլենի Սուրանիին։ Հրաժեշտի երեկոյի գլխավոր մասը «Նոր անուններ» փոքրիկ երաժիտների փայլուն համերգն էր, որն սկսվեց դիվանագիտուհու սրտառուչ խոսքերով։ «Ինձ հետ ամեն տեղ մի կտոր Հայաստան եմ տանելու», ասաց տիկին Սուրանին։ Իսկ նրա դիվանագիտական ծառայության առաջիկա հանգրվանը լինելու է Երուսաղեմը, ուր տիկին Սուրանին նշանակված է Հունաստանի գլխավոր հյուպատոս։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4