ԹԲԻԼԻՍԻ, 14 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հզոր պայթյուն է որոտացել ուրբաթ օրը Շոթա Ռուսթավելու պողոտայում, «Մերիոտ» հյուրանոցի եւ պատկերասրահի շենքերի մոտ. զոհեր եւ տուժածներ չկան։ Պայթյունի ալիքից ջարդվել են հյուրանոցի որոշ ապակիներ։ Ինչպես «Փրայմ նյուսին» հայտնել են պետանվտանգության նախարարությունում, ենթադրաբար, ոճրագործները փորձել են իրականացնել ուղղորդված գործողության պայթյունՙ «ինչ-որ կոնտեյների» օգտագործմամբ։ Պարզվում են կատարվածի մանրամասները։
Պայթյունից անմիջապես հետո Ռուսթավելու պողոտայում անհայտ անձինք գնդակոծել են ընդդիմադիր «Ազգային շարժում ¬ Ժողովրդավարական ճակատի» գրասենյակը Բերիձեի փողոցում, որը գտնվում է պետգրասենյակի եւ արտաքին գործերի նախարարության մոտ, որից հետո հեռացել են դեպքի վայրից։ Այստեղ եւս զոհեր եւ տուժածներ չկան։