«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2002-06-13 | #110, 2002-06-14 | #111, 2002-06-15


ՏԵՂԱՏԱՐԱՓ ԱՆՁՐԵՎՆԵՐ ԵՎ ԿԱՐԿՈՒՏ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

Ինչպես երեկ տեղեկացանք Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, հունիսի 13-ին, առավոտից մինչեւ կեսօր տեղացած հորդառատ անձրեւի եւ կարկուտի պատճառով մեծ վնաս է հասել Թումանյանի տարածաշրջանի մի շարք գյուղերի, մասնավորապես Ձորագյուղի, Օձունի, Ծաթերի, Լորուտի, Աթանի, Մարցի, Դսեղի ցանքատարածքներին։

Նույն օրը, ժամը 18-ի սահմաններում, տեղատարափ անձրեւից հետո Ծաթեր գյուղից անձրեւաջրերը հոսել են Ձորագետավան գյուղի ուղղությամբ։ Գյուղի դպրոցի եւ տների նկուղները հեղեղվել են։ Այդ մասին տեղեկացանք Լոռու մարզի արտակարգ իրավիճակների եւ քաղպաշտպանության վարչությունից։

Կազմվել են հանձնաժողովներ. տեղերում ճշտվում են վնասի չափերը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4