«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2002-06-18 | #113, 2002-06-19 | #114, 2002-06-20


ԼԻՍԱԲՈՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԲԱՔՈՒ, 19 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հունիսի 18-19-ը Լիսաբոնում ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղարաբաղյան կարգավորմանն ուղղված հերթական կոնսուլտացիաները, գրում է «525» թերթը։ Աշխատանքային այդ հանդիպումը տեղի է ունենում ռուս համանախագահ Նիկոլայ Գրիբկովի, ամերիկացի Ռուդոլֆ Փերինայի եւ ՄԽ-ում Ֆրանսիայի նոր ներկայացուցիչ Հյուգ Պեռնեի մասնակցությամբ։ Հանդիպման նպատակն է ծանոթացնել ֆրանսիացի դիվանագետին կարգավորման գործընթացին։ Բացի այդ, կողմերը կհամեմատեն հակամարտության կողմերի դիրքորոշումները, կքննարկեն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների անձնական ներկայացուցիչների վերջին փարիզյան հանդիպումները, կփորձեն մշակել հետագա քայլերը ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ։ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները լիսաբոնյան կոնսուլտացիաներին չեն մասնակցում։ Թերթի համաձայն, Լիսաբոնի հանդիպումը խաղաղարարական գործընթացի ընթացքի մասին նոր համանախագահին տեղեկացնելու վերջին փուլն է եւ դրանից հետո կարելի կլինի խոսել համանախագահների տարածաշրջան կատարելիք հերթական ուղեւորության մասին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4