Երեկ, ուշ երեկոյան Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Պարույր Սեւակի նորՙ «Անկեղծ ասած» գրքի շնորհանդեսը։ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի հոգողությամբ «Մուղնի» հրատարակչությունում տպագրված գիրքը, որտեղ ի մի են բերվել բանաստեղծի անտիպները, խմբագրել եւ ծանոթագրել է բանաստեղծի որդինՙ բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ղազարյանը։ Անչափ հետաքրքրական այս գիրքը, որի մասին մենք տեղեկատվություն կհաղորդենք «Ազգի» մոտական համարներում, գալիս է լրացնելու Պարույր Սեւակ բանաստեղծի ժառանգությունն ընդհանրապես։