ԲԱՔՈՒ, 21 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հունիսի 24-ին Ադրբեջանի նախագահը կմեկնի Ստամբուլՙ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մեջ մտնող երկրների երկօրյա հոբելյանական գագաթաժողովի աշխատանքին։ ՍՏՀ անդամ են 11 երկրներՙ ԳԴՀ-ն, Հունաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդավան։ Ինչպես հայտնի է դարձել «Էմ Փի Էյ»-ին, ՍՏՀ մասնակից պետությունների ղեկավարները կամփոփեն կազմակերպության տասնամյա գործունեության արդյունքները եւ կընդունեն ՍՏՀ քարտուղարության պատրաստած համատեղ հայտարարությունը։ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանության հաղորդմամբ, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում հայտնվել է ապատեղեկատվություն, որ թուրքական ԱԳՆ ղեկավար Իսմայիլ Ջեմն իբր հայտարարել է գագաթաժողովի շրջանակում նախագահ Հ. Ալիեւի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանի մասնակցությամբ ծրագրվող իր հանդիպման մասին։ Ի. Ջեմը, ընդգծել են դիվանագիտական առաքելությունում, իրոք հանդիպելու է Ալիեւի եւ Վ. Օսկանյանի հետ, սակայն առանձին-առանձին։