«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2002-06-20 | #115, 2002-06-21 | #116, 2002-06-22


ԱՎԱՐՏՎՈՒՄ Է «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՄԱՅՐՈՒՂՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍ, ԴԵ ՖԱԿՏՈ։ 90 տոկոսով ավարտված են հողային աշխատանքները Դաշբուլաղ-Բալուջա 9.7 կմ երկարությամբ հատվածում, որը ԼՂՀ-ում կառուցվող «Հյուսիս-հարավ» ռազմավարական մայրուղու մի մասն է կազմում։ Այդ մասին «Դե ֆակտո»-ի թղթակցին հաղորդեց «Հայաստան» Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենության ավտոճանապարհների շինարարության գլխավոր մասնագետ Հարություն Ավագյանը։

Մոտ օրերս Հայաստանից ուղարկված շարժական լաբորատորիան կանցկացնի հողի, ճանապարհային ծածկույթի եւ այլնի համապատասխան հետազոտություններ, որից հետո մայրուղու այդ հատվածում կսկսվեն ասֆալտբետոնային աշխատանքներ։

Ինչպես հաղորդեց Ավագյանը, սկսվել է նաեւ Շեխեր գյուղի մոտ գտնվող կամրջի շինարարությունը։ Նրա խոսքերով, 36 մետրանոց եռաթռիչք կամրջի շինարարությունը կավարտվի 2002 թվականի նոյեմբերին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4