«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2002-06-20 | #115, 2002-06-21 | #116, 2002-06-22


ԲԱՔՎԻՑ ՓԱԽԵԼ ԵՆ ՄԱՀՎԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՄՈՍԿՎԱ, 21 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի «Վեստի» հեռուստածրագիրը ներկայացրել է Մոսկվայի մի մեծ բնակելի շենք, որի բոլոր բնակիչները նախկին բաքվեցի հայեր ու ռուսներ են։ Նրանք Բաքվից փախել են ու անլեգալ բնակվում են Ռուսաստանի մայրաքաղաքում, նյութական անասելի ծանր պայմաններում։ Հաղորդավարը հեռուստադիտողներին մեկ անգամ եւս տեղեկացնում է, որ այդ հայերն ու ռուսները Բաքվից փախել են մահվան սպառնալիքի պայմաններում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4