«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2002-06-20 | #115, 2002-06-21 | #116, 2002-06-22


ԱՐԳԻՇՏԻ ԱՐՔԱՅԻ ԱՐՁԱՆԸ ԷՐԵԲՈՒՆԻՈՒՄ

Արգիշտի արքայի մարտակառքը զույգ հրեղեն նժույգներով սլանում է ամպերի փոշու միջով։ Հզոր տիրակալը Բիայնիլիի թագավորության եւ Արարատ աշխարհիՙ Արգիշտի I արքան, խրոխտ ու անսասան, ամուր բռնել է կառքը եւ վարում է խենթ նժույգներին, հպարտ հայացքըՙ դեպի հեռուները, դեպի հազարամյակները։ Նրան ուղեկցում է շքեղաշուք հագուստին դրոշմված Խալդ աստծո արեւավառ պատկերը։

Այսպիսին է Մեծ Արգիշտի արքան քանդակագործ, Միջազգային գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Լեւոն Թոքմաջյանի մտահղացմամբ։ Քանդակագործն այնպիսի դինամիկա եւ կենդանի շունչ է հաղորդել, որ թվում է, թե երկու տասնյակ տոննայի հասնող այս տուֆակերտ արձանը թեթեւորեն թռչում է օդում։

¬ Արձանի նյութը հատուկ ընտրված է երկգույն տուֆից, սեւըՙ խորհրդանշում է մեր մռայլ անցյալը, կարմիրըՙ պայծառ գալիքը։ Ձիերի ոտքերի տակ ընկած փախչող գազանը մեր դեմ ուղղված չարի ուժերն են,¬ այսպես մեկնաբանեց արձանի մտահղացումը Լեւոն Թոքմաջյանը։

Արձանը տեղադրված է Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակում։ Քանդակի չափսերըՙ 7x3, 4x1, պատվանդանըՙ բազալտե։ Ճարտարապետն Էդուարդ Բարոյանն է, պատվիրատունՙ Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանը։

Քանդակագործի 65-ամյակի առիթով իր յուրահատուկ այս նվերը քաղաքամայր Երեւանին այսօրՙ ժամը 11-ին հանդիսավոր արարողությամբ «կհանձնվի» երեւանցիներինՙ իբրեւ պատմության հիշողության եւս մեկ դրվագ։

ԱՐՏՈՒՇ ԽԱՆՋՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4