«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2002-06-20 | #115, 2002-06-21 | #116, 2002-06-22


ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հունիսի 21-ին այցելեց Գյումրի։ Նրան ուղեկցում էին ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովը, այլ պաշտոնատար անձինք։

Նիկոլայ Ռիժկովը Գյումրիում մասնակցեց ուղիղ մեկ տարի առաջ իր անունով վերանվանված նախկին Կիրովի ճեմափողոցի սկզբնամասում իր պատվին դրված հարթաքանդակի բացման արարողությանը. ստեղծագործության հեղինակն է ծնունդով գյումրեցի, ներկայումս մոսկվաբնակ քանդակագործ Ֆրիդ Սողոյանը։ Ռիժկովը եւ նրան ուղեկցող անձինք ներկա գտնվեցին նաեւ Արվեստների պետական ինստիտուտի Գյումրիի կրթահամալիրի դահլիճում Ռիժկով ամուսինների պատվին կազմակերպված համերգին, այցելեցին երկրաշարժից հետո կառուցված «Անի» թաղամաս, ԱՄՆ Կարմիր խաչի կողմից կառուցած նորակառույց թաղամաս։

Ռիժկովն իր երախտագիտությունը հայտնեց, ընդգծելով, որ միջպետական սահմանների անցկացումով անհնար է սահմաններ անցկացնել հայ-ռուսական պատմական բարեկամական հարաբերություններում։

Գագիկ Ասլանյանը ներկաներին հայտարարել է, որ Ռիժկովից իրեն հայտնի է դարձել, որ նա մերժում է Ադրբեջան այցելելու հրավերները երկու պատճառներով, մեկը հայերին չնեղացնելն է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4