«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2002-06-20 | #115, 2002-06-21 | #116, 2002-06-22


ԱՎԻԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐ ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԸՙ ՀՀ ԳԱԱ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ

Հունիսի 21-ին Նիկոլայ Ռիժկովին, Միքայել Պողոսյանին, Անատոլի Դրյուկովին եւ Ռուսաստանից ժամանած հյուրերին ընդունեց ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահությունը 2001թ. ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում էր շնորհել Ն. Ռիժկովին։ Երեկ Գիտությունների ակադեմիայի նիստերի դահլիճում ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց Միքայել Ասլանի Պողոսյանին։

Ֆ. Սարգսյանը դիպլոմը հանձնեց ՀՀ ԳԱԱ նոր պատվավոր դոկտորին եւ հիշեցրեց, որ «ակադեմիան պատվավոր դոկտորի կոչում տալիս է միայն ամենաարժանի մարդկանց»։

Մ. Պողոսյանըՙ որպես կոնստրուկտոր եւ տեխնիկական ղեկավար, մասնակցել է ռազմական եւ քաղաքացիական նշանակության ավիացիոն տեխնիկայի մի շարք հեռանկարային ծրագրերի ստեղծմանը, այդ թվումՙ Cy¬27, Cy¬30 կործանիչների եւ տախտակամածային բազավորման Cy¬33 կործանիչի։ Նա ղեկավարել է «բիզնես» կարգի գերձայնային մարդատար ինքնաթիռի եւ 1997 թ. սեպտեմբերին առաջին թռիչքն իրականացրած եւ այժմ ամառային փորձարկումներ իրականացնող C¬37 «Բերկուտ» (այժմՙ Cy¬47) ինքնաթիռի նախագծային աշխատանքները։ Cy¬47-ի փորձարկումներից արդեն ստացված արդյունքները կիրառվում են ռազմական եւ քաղաքացիական նշանակության նոր թռչող սարքերի ստեղծման գործում։

Մ. Պողոսյանը 1998 թ. ՌԴ կառավարության որոշմամբ նշանակվել է Cy մակնիշի ինքնաթիռներ մշակողներին եւ արտադրողներին միավորող «Սուխոյ» ավիացիոն ռազմարդյունաբերական համալիրի գլխավոր տնօրեն։ Ներկայումս այդ համալիրի շրջանակներում կոորդինացնում է արդյունավետ գործող ամբողջական այն կառուցվածքը ստեղծելու աշխատանքը, որը կդառնա ռուսաստանյան ժամանակակից ավիացիոն արդյունաբերության հիմքերից մեկը։

ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ գիտական տեղեկատվության եւ լրատվության կենտրոն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4