«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2002-06-20 | #115, 2002-06-21 | #116, 2002-06-22


ՀՈ՜ ՉԵՆՔ ՔԱՂԱՔԱԿՐԹՎՈՒՄ

Մոսկվայում սկսել է լույս տեսնել հայկական առաջին... էրոտիկ գունազարդ ամսագիրը։ Նայելով առաջին էջի վավաշոտ, կրծքառատ հայուհու պատկերին, մտածում եսՙ ո՞րն է այս հրատարակության իմաստը։ Երեւի ռուսաստանյան հասարակայնության լայն խավերին ապացուցելը, որ մենք էլ «ցիվիլ» ազգ ենք ու պատիվ ենք համարում ձեզ ներկայացնել մեր թուխ գեղեցկուհիների մարմնական մանրամասները։ Գլխավոր խմբագիրը «ներածականում» հավատացնում է, որ աշխարհում հայերն են ստեղծել առաջին... էրոտիկ թատրոնը։ Հիրավի, հանճարեղ ազգ ենք, նույնիսկ մարմնացուցադրման մեջ էլ անդրանիկն ենք։ Եվ հետո, զարգացնում է իր միտքը խմբագիրը, հերիք չէ՞ ամաչենք, թաքցնենք մեր կանանց ու աղջիկների ֆիզիկական բարեմասնությունները։ Ումի՞ց ենք պակաս։

Մեզ հայտնի չէՙ Ռուսաստանի մայրաքաղաքում վրացիներն ու ադրբեջանցիները նմանատիպ հանդեսներ ունե՞ն։ Եթե ոչ, ուրեմն նորից մենք առաջինն ենք։ Սկզբունքորեն, անշուշտ, կարելի է դատել այսպես. ողջ Մոսկվան տրաքվում է զգեստազուրկ գեղեցկուհիներ պատկերող հրատարակություններից, ինչո՞ւ մրցակցության մեջ չմտնենք նրանց հետ։ Կգա ժամանակը, երբ մենք կհպարտանանք նաեւ մեր պոռնիկներով, ինչպես որոշ այլ ազգեր։ Ըստ երեւույթին սա էլ քաղաքակրթության նշան է։ Բայց կարծում ենք, մյուս կողմից էլ մի ուրիշ տրամաբանական հարց է առաջանում. այ հայե՛ր, արդեն լուծե՞լ ենք մեր բոլոր քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մյուս կենսական ցավոտ հարցերը, մնացել է ազգային էրոտիկայի խնդի՞րը... Այն էլՙ սեքսառատ Ռուսաստանում։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4