Երեք հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրը։ «Միկան» սեփական հարկի տակ 2¬1 հաշվով հաղթեց «Կոտայքին»։ «Միկայից» աչքի ընկան Էդիկ Մանուչարյանն ու Գրիգոր Մկրտչյանը, հյուրերից գոլի հեղինակ դարձավ Արթուր Հարությունյանը։ Տիգրան Եսայանի եւ Վահե Դավթյանի խփած գնդակներն ապահովեցին «Բանանցի» հաղթանակը «Դինամոյի» նկատմամբ։ Անդրանիկ հաղթանակը տոնեց «Լոռին», որը Կապանում 2¬1 հաշվով պարտության մատնեց «Լեռնագործին»։ Դաշտի տերերից միակ գնդակը խփեց թիմի խաղացող մարզիչ, 38-ամյա Սամվել Նիկոլյանը։ «Լոռիի» հաղթանակն ապահովեցին Արտյոմ Զալինյանի եւ Տիգրան Հովհաննիսյանի խփած գնդակները։
Մրցաշարային աղյուսակ
- Խ - Հ - Ո - Պ - Գ - Մ
1. Սպարտակ - 6 - 4 - 1 - 1 - 8¬4 - 13
2. Փյունիկ - 4 - 4 - 0 - 0 - 17¬2 - 12
3. Շիրակ - 4 - 4 - 0 - 0 - 14¬2 - 12
4. Միկա - 6 - 4 - 0 - 2 - 9¬5 - 12
5. Բանանց - 6 - 4 - 0 - 2 - 9¬5 - 12
6. Արարատ - 6 - 3 - 2 - 1 - 11¬8 - 11
7. Զվարթնոց - 5 - 3 - 1 - 1 - 16¬5 - 10
8. Արցախ - 6 - 1 - 1 - 4 - 6¬15 - 4
9. Դինամո - 6 - 1 - 0 - 5 - 5¬19 - 3
10. Լոռի - 6 - 1 - 0 - 5 - 4¬21 - 3
11. Լեռնագործ - 6 - 0 - 2 - 4 - 5¬12 - 2
12. Կոտայք - 5 - 0 - 1 - 4 - 4¬10 - 1
Ռմբարկուները
Արման Քարամյան («Փյունիկ») - 7
Անդրանիկ Զանազանյան («Սպարտակ») - 4
Արտավազդ Քարամյան («Փյունիկ») - 3
Արամ Հակոբյան («Սպարտակ») - 3
Արտյոմ Հակոբյան («Շիրակ») - 3
Սարգիս Նազարյան («Զվարթնոց») - 3
Արմեն Սանամյան («Զվարթնոց») - 3
Ալեքսանդր Թադեւոսյան («Արարատ») - 3
Էդգար Սաֆարյան («Արարատ») - 3
Սամվել Նիկոլյան («Լեռնագործ») - 3