«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2002-06-20 | #115, 2002-06-21 | #116, 2002-06-22


ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնության 8-րդ տուրի հանդիպումներն էական փոփոխություն չմտցրին առաջատարների ցուցանիշներում։ Առաջատար քառյակը պարտիաներն ավարտեց ոչ-ոքի։ Այժմ Մաչեայի, Գալկինի, Սոչկոյի եւ Յակովենկոյի հաշվին գրանցված է 6-ական միավոր։ Առաջատարներին ընդամենը կես միավորով են զիջում ինը շախմատիստներ, որոնց թվում է նաեւ Գաբրիել Սարգսյանը։ Նա 8-րդ տուրում սպիտակներով հաղթեց Աշոտ Անաստասյանին, որի հաշվին գրանցված է 4,5 միավոր։ Հայ շախմատիստների մեջ 2-րդ արդյունքը (5 միավոր) պատկանում է գրոսմայստեր Արտաշես Մինասյանին, որը ոչ-ոքի խաղաց Վալերի Գափրինդաշվիլու հետ։ Կարեն Ասրյանը, Լեւոն Արոնյանը եւ Արա Մինասյանը 4,5-ական միավորով Անաստասյանի հետ գտնվում են աղյուսակի չորրորդ տասնյակում։ 4 միավոր է վաստակել Արթուր Չիբուխչյանը։ Դավիթ Հարությունյանն ունի 3,5, Արսեն Եղիազարյանըՙ 2,5 միավոր։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4