«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2002-06-20 | #115, 2002-06-21 | #116, 2002-06-22


ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Երեկ Ժնեւում կայացած վիճակահանությամբ որոշվեցին չեմպիոնների լիգայի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի որակավորման փուլերի մասնակիցները։ Չեմպիոնների լիգայի մրցաշարում «Փյունիկի» մրցակիցը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի համանուն թիմն է։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին մրցակցի դաշտում, պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում։ Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում մրցելու է Կիեւի «Դինամոյի» հետ։

ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում օգոստոսի 15-ին «Զվարթնոցը» կհյուրընկալվի Սլովենիայի «Պրիմորիե» թիմին։ Իսկ «Սպարտակը» մրցակցի դաշտում կհանդիպի շվեյցարական «Սերվետին»։ Պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 29-ին։

Հետաքրքրական է նշել, որ եվրոպական գավաթների մրցաշարերում «Փյունիկը» նախկինում արդեն հանդիպել է ֆիննական թիմի հետ։ 1996 թ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում «Փյունիկը» Երեւանում 3¬1 հաշվով հաղթեց ՀԻԿ-ին, սակայն հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում զիջեց մրցակցին (2¬5) եւ դուրս մնաց հետագա պայքարից։ ՀԻԿ-ը եւս երկու անգամ մրցել է հայկական ակումբների հետ եւ երկու դեպքում էլ հաջողության է հասել։ Այսպես, 1998 թ. չեմպիոնների լիգայի մրցաշարում ֆինները հաղթել են «Երեւանին» (2¬0, 3¬0), իսկ հաջորդ տարի ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում առավելության են հասել շիրակցիների նկատմամբ (2¬0, 0¬1)։

Հայկական թիմերը նախկինում հանդիպել են նաեւ շվեյցարական ակումբներից «Լոզանի» հետ։ 1998 թ. գավաթակիրների գավաթի մրցաշարում «Ցեմենտը» զիջել է մրցակցին (1¬5, 1¬2)։ Իսկ ահա Սլովենիայի ներկայացուցիչն առաջին անգամ է մեր թիմերի հետ հանդիպելու։

Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքները (փակագծում նշված է հաջորդ փուլի մրցակիցը)։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4